23:15  ,  3 դեկտեմբերի, 2025

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Միլանի «Ինտերը» կընդունի «Վենեցիային»։

«Միլանի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ինտեր»․ Մարտինես, Դե Վրեյ, Բիսեկ, Աուգուստո, Զելինսկի, Սուչիչ, Ֆրատեզի, Դիուֆ, Էնրիկե, Էսպոզիտո, Տյուրամ։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News