22:30  ,  3 դեկտեմբերի, 2025

«Ատալանտան» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Բերգամոն ներկայացնող թիմն ընդունեց «Ջենոային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Աչքի ընկան ալբանացի պաշտպան Բերատ Ջիմսիթին, հոլանդացի կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը, խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը եւ իտալացի պաշտպան Հոնեստ Ահանորը։

«Ջենոան» 36-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ ստացավ իտալացի կիսապաշտպան Սեյդու Ֆինին։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ատալանտա» - «Ջենոա»՝ 4:0 

Բերատ Ջիմսիթի, 19,  Մարտեն դե Ռոն, 54, Մարիո Պաշալիչ, 82, Հոնեստ Ահանոր, 90+1

Հեռացում՝ Սեյդու Ֆինի («Ատալանտա»), 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News