FAST TV-ի և «Քոմեդի քլաբի» համահիմնադիր Արտաշես Սարգսյանը եղել է FAST TV-ի ստեղծման ակունքներում։ NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նա կիսվեց իր կարծիքով, թե ինչու այդքան ներդրումներից հետո, հեռուստաընկերությունը փակվում է։
FAST TV-ի բաժանորդներին տեղեկացրել են, որ հունվարից ալիքը դադարեցնում է իր գործունեւոթյունը։ Ինչո՞ւ այդքան ներդրումներից հետո, ալիքը այնուամենայնիվ փակվում է։
Ես կանգնած էի FAST TV-ի ստեղծման հիմքերում։ Ինձ հրավիրեց Մարգարիտա Գրիգորյանը, ով հստակ պատկերացնում էր, թե ինչպիսին պետք է լիներ հեռուստաընկերությունը։ Իմ փորձն այս ոլորտում օգնեց իր տեսլականին։ Մեզ զրոյից հաջողվեց ստեղծել որակյալ, նորարար և հեռանկարային ալիք։
Հեռուստաալիք ստեղծելը դա մեծ հնարավորությունների և ներդրումների նախագիծ է։ Մենք փորձում էինք առավելագույնս օպտիմիզացնել մեր ծախսերը՝ տեխնիկա գնելուց մինչև կազմակերպչական հարցերը։ Բայց հեռուստաընկերությունը ոչ միայն եթերը, ստուդիան և թիմն են, մեծ ծախս է հեռարձակումների իրավունքների ձեռքբերումը։
Մարզական հեռուստաալիքից չի կարելի սպասել միանգամից հաջողություն և ինքնածախսածածկելիություն։ Դա երկար գործընթաց է։ Որպեսզի եկամուտ առաջանա, ժամանակ է պետք։
Շատ է խոսվում է, որ FAST TV-ին տուժեց ոչ պրոֆեսիոնալ անձնակազմից։
Ես դրա հետ համաձայն չէմ։ Երբ մենք հավաքում էինք թիմ, որակյալ մարզական մեկնաբաններ ու լրագրողներ երկրում գրեթե չկային։ Մենք հայտարարեցինք մրցույթ, ամիսներով մարզեցինք ու պատրաստեցինք մասնագետների։ Մենք դրեցինք նրանց խոսքը, օգնեցինք ճիշտ հայերեն խոսել, ինչպես նաև ունենալ լավ առոգանություն։ Մեր աշխատանքի արդյունքը ակնհայտ էր մեր ստեղծած որակից։ Հաստատ կադրային խնդիր չէր պատճառը, որ հեռուստաալիքը փակվում է։
Ինչո՞ւ Դուք հեռացաք FAST TV-ից։
Ես ստացա ֆինանասապես ավելի լավ առաջարկ Մոսկվայից։ Համարում եմ իմ աշխատանքը FAST TV-ում հաջողված։ Ես մշտապես կապի մեջ եմ եղել Գրիգորյանի հետ, ինչպես նաև մեկնաբանների ու հաղորդավարների։
Ինչպե՞ս մեր նման երկրներում մարզական հեռուսաալիքը պահպանի իր գոյությունը։
Մեր նման երկրներում դժվար է ստեղծել եկամտաբեր հեռուստաալիք։ Ամբողջ աշխարհում մեծ հեռուստաալիքների հետևում կանգնած են մեծ կոնգլոմերատներ ու պետական կառույցներ։ Օրինակ Match TV-ի հետևում կանգնած է «Գազպրոմը»։ Մեր դեպքում մեր հետևում կանգնած էր SoftConstruct-ը։
Հոլդինգի բոլոր ընկերությունները իրենց գովազդը տեղադրում էին մեր մոտ։ Իսկ հեռուստաալիքը ապահովում էր SoftConstruct-ի ամբողջ փրոդաքշնը։ Մենք ունեինք հստակ գովազդային հոսք և հոլդինգի աջակցությունը։ Ճիշտ կառավարման դեպքում հեռուստաալիքը ուներ բոլոր նախադրյալները հստակ ֆինանասական մոդել դառնալու։ Ես իսկապես կարծում եմ, որ FAST TV-ին ժամանակ էր պետք տալ։
Մարզական ալիք իրենց թույլ տալ կարող են միայն ուժեղ ընկերությունները, և դրա եկամտաբերությունը ժամանակ է պահանջում։ Ներուժ կար, եւ շարունակական աշխատանքի դեպքում այն կարող էր ոտքի կանգնել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի