Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հիացմունքով է խոսել միջին քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի մասին, որը պարտության էր մատնել ավստրալացի Ջեք Դելա Մադալենային։
«Իսլամը հիմա իր լավագույն մարզավիճակում է, զգում է տարածությունը, հրաշալի է կռվում, խելահեղություն է։ Նա շատ լավ է շարժվում, ուժեր չի վատնում, հետո հարվածում է ճիշտ պահին եւ տապալում է մրցակցին։
Ջեք Դելա Մադալենան ոչ մի հարվածից չպաշտպանվեց։ Մախաչեւի տրամադրվածությունն անհավանական է»,- ասել է Արման Ծառուկյանի Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։
34-ամյա Մախաչեւը թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն էր մինչեւ կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:29 , 14 սեպտեմբերի
21:32 , 14 սեպտեմբերի
21:04 , 14 սեպտեմբերի
20:05 , 14 սեպտեմբերի
19:02 , 14 սեպտեմբերի
18:08 , 14 սեպտեմբերի
17:45 , 14 սեպտեմբերի
17:04 , 14 սեպտեմբերի
16:33 , 14 սեպտեմբերի
16:22 , 14 սեպտեմբերի