Հին Օլիմպիայում (Հունաստան) տեղի ունեցավ 2026թ․ Միլանի եւ Կորտինա դ’Ամպեցոյի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի բոցավառման արարողությունը, որին մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրսթի Քովենթրին, ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը եւ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արարողությունը հին Անտիկ ստադիոնի տեղափոխվել է Հնագիտական թանգարան։ Կիրառվել է պահեստային կրակը, որը արեւի ճառագայթներից բոցավառվել էր գլխավոր փորձի ժամանակ, հաղորդում է Inside the Games-ը։
Կրակնը Կորտինա դ’Ամպեցո (Իտալիա) կհասնի հունվարի 26-ին։
Խաղերը կանցկացվի փետրվարի 6-22-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:29 , 14 սեպտեմբերի
21:32 , 14 սեպտեմբերի
21:04 , 14 սեպտեմբերի
20:05 , 14 սեպտեմբերի
19:02 , 14 սեպտեմբերի
18:08 , 14 սեպտեմբերի
17:45 , 14 սեպտեմբերի
17:04 , 14 սեպտեմբերի
16:33 , 14 սեպտեմբերի
16:22 , 14 սեպտեմբերի