16:19  ,  26 նոյեմբերի, 2025

19-ամյա Սինդարովը՝ շախմատի աշխարհի գավաթակիր

19-ամյա Ջավոխիր Սինդարովը նվաճեց Գոայում (Հնդկաստան) ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։ Նա այս տիտղոսը նվաճած ամենաերիտասարդ գրոսմայստերն է։

Եզրափակիչում Սինդարովը թայ-բրեյքում 1,5:0,5 հաշվով հաղթեց չինացի Յի Վեյին։

Հաղթողը ստացավ 120 դոլար եւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք։

Բրոնզե մեդալը նվաճել էր ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում