15:03  ,  26 նոյեմբերի, 2025

Դիեգո Սիմեոնե․ «Ինտերն» ունի անհավանական կազմ եւ շատ լավ է խաղում

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է առաջիկա մրցակցի մասին։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում իսպանական թիմը կմրցի Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։

««Ինտերն» ունի անհավանական կազմ եւ շատ լավ է խաղում։ Նրանք ունեն բնավորություն եւ հարձակման շատ հստակ սխեմա։ «Ինտերը» գերիշխում էր «Միլանի» հետ մրցախաղում, ուներ գոլային պահեր եւ կարող էր հաղթել։

Չեմպիոնների լիգայում «Ինտերի» արդյունքները խոսուն են»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Աթլետիկո» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Մադրիդում։

«Ինտերը» 12 միավորով երրորդն է, «Աթլետիկոն» վաստակել է 6 միավոր եւ 20-րդ տեղում է։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print