10:07  ,  14 դեկտեմբերի, 2012

Ալեքսանդր Գրիգորյանն ՈւԵՖԱ-ի մարզչական PRO արտոնագիր է ստացել

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գիրգորյանը Մոսկվայի Ֆուտբոլի տանը հաջողությամբ է պաշտպանել դիպլոմային աշխատանքը:

46-ամյա մասնագետը ՈւԵՖԱ-ի մարզչական PRO արտոնագիր է ստացել: 3.5 տարի առաջ Ալեքսանդր Գիրգորյանը մարզչական ոչ մի արտոնագիր չի ունեցել, տեղեկացնում է «Советский спорт»-ը:

21-րդ տուրից հետո Գրիգորյանի թիմը 36 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: «ԲՄԱ-Էներգիայի» կազմում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում