Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից:
Երիտասարդների պայքարում Երևանի ժամանակով 14:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:
Ժամը 16:00-ին պայքարի մեջ կմտնեն +86 կգ քաշային կանայք, որտեղ Հայաստանից կմասնակցի Ալինա Սուքիասյանը:
18:00-ին երիտասարդների 110 կգ քաշում հարթակ դուրս կգա Միշա Մելքոնյանը:
20:00-ին պայքարի մեջ կմտնեն մինչև 23 տարեկաններից 86 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշում ներկայացնում է Լիանա Գյուրջյանը:
22:00-ին երիտասարդների տարիքային խմբում կմրցի գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի