20:00  ,  2 նոյեմբերի, 2025

«Զվարթնոցում» դիմավորել են ձյուդոյի Մ-23 Եվրոպայի չեմպիոն Վահե Աղասյանին (տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության նորընծա չեմպիոն Վահե Աղասյանին։

Արմեն Նազարյանից հետո այս առաջնությունում Հայաստանը 22 տարի ոսկե մեդալ չէր նվաճել։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված առաջնությունում Վահե Աղասյանը 60 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթել էր վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում