13:46  ,  13 դեկտեմբերի, 2012

«Սամպդորիայի» հետ խաղում «Ուդինեզեն» ունեցել է մեկ երկրպագու (ֆոտո)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ արտագնա խաղում «Ուդինեզեին» ստադիոնից երկրպագել է միայն Արիգո Բրովենդանին։

Այդ խաղից հետո Ուդինեի թիմը Բրովենդանիին հրավիրել է նաեւ թիմի հաջորդ հանդիպմանը։

«Երբ գնում էի ստադիոն, մտածում էի, որ «Ուդինեզեն» 5-6 երկրպագու կունենա։ Սակայն այնտեղ ոչ ոք չկար։ Երբ ես մտա տրիբունա, «Սամպդորիայի» ֆանատները սուլում էին ինձ, բայց դա չխանգարեց ինձ երկրպագել իմ սիրելի թիմին»,- Բրովենդանիի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը։

Արիգո Բրովենդանին ապրում է Ֆրիուլիում։ Նա մասնագիտությամբ գինեգործ է։

Հիշեցնենք, որ A Սերիայի 16-րդ տուրում «Ուդինեզեն» 2։0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։  

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում