00:17  ,  30 հոկտեմբերի, 2025

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:

Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլաքյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:

Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան։

Երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան։

Գառնիկ Չոլաքանի անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան։

Ազգային թիմից Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավեց երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրեց միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում