Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։
«Արսենալը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բորնմուտից», որը տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ։
«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 16 միավորով չորրորդն է, «Աստոն Վիլան» 7-րդն է՝ 15 միավոր։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0 (տեսանյութ)
Էբերեչի Էզե, 39
«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (տեսանյութ)
Մեթի Քեշ, 19
«Բորնմուտ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2:0 (տեսանյութ)
Մարկուս Տավերնիեր, 25, Էլի Կրուպի, 40
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի