19:57 26 հոկտեմբերի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։
«Արսենալը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բորնմուտից», որը տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ։
«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 16 միավորով չորրորդն է, «Աստոն Վիլան» 7-րդն է՝ 15 միավոր։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0 (տեսանյութ)
Էբերեչի Էզե, 39
«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (տեսանյութ)
Մեթի Քեշ, 19
«Բորնմուտ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2:0 (տեսանյութ)
Մարկուս Տավերնիեր, 25, Էլի Կրուպի, 40
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.