15:02  ,  21 հոկտեմբերի, 2025

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Ֆերան Տորեսի հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի հետ, հաղորդում է Sport.es-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է կատալոնական ակումբում կարիերան շարունակելու ցանկության մասին։

Ֆերան Տորեսը 2022թ․ հունվարից է հանդես գալիս «Բարսելոնայում»։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է 10 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news