15:02 21 հոկտեմբերի, 2025Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի հետ, հաղորդում է Sport.es-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է կատալոնական ակումբում կարիերան շարունակելու ցանկության մասին։
Ֆերան Տորեսը 2022թ․ հունվարից է հանդես գալիս «Բարսելոնայում»։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է 10 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Transfermarkt-ը Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.