20:43  ,  18 հոկտեմբերի, 2025

Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին

Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց Մախաչկալայի «Դինամոյին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

43-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Դինամո Մախաչկալա» - «Կրասնոդար»՝ 0:2

Էդուարդ Սպերցյան, 43, Վիկտոր Սա, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news