18:21  ,  12 դեկտեմբերի, 2012

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրացումը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի տարածած՝ Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցանկում տեղ է գտել երկու բացթողում. չի նշվել, որ Վաչիկ Վարդանյանը սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լինելուց բացի, նաեւ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, նաեւ չի նշվել, որ  Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլեւ նաեւ՝ աշխարհի առաջնության եւ աշխարհի ուսանողական առաջնության գավաթի բրոնզե մեդալակիր է:

«Կարծում ենք, որ մարզական լրագրողները լավագույնների օգտին քվեարկելիս, հաշվի կառնեն հայ սամբիստների նաեւ այս հաջողությունները», նշվում է ֆեդերացիայի հայտարարությունում:

Մրցաշրջան 2012-ում՝ հայ սամբիստների նվաճած մեդալների մանրամասն հաշվետվությունը տեղադրված  է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս