18:21 12 դեկտեմբերի, 2012Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի տարածած՝ Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցանկում տեղ է գտել երկու բացթողում. չի նշվել, որ Վաչիկ Վարդանյանը սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լինելուց բացի, նաեւ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, նաեւ չի նշվել, որ Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլեւ նաեւ՝ աշխարհի առաջնության եւ աշխարհի ուսանողական առաջնության գավաթի բրոնզե մեդալակիր է:
«Կարծում ենք, որ մարզական լրագրողները լավագույնների օգտին քվեարկելիս, հաշվի կառնեն հայ սամբիստների նաեւ այս հաջողությունները», նշվում է ֆեդերացիայի հայտարարությունում:
Մրցաշրջան 2012-ում՝ հայ սամբիստների նվաճած մեդալների մանրամասն հաշվետվությունը տեղադրված է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.