Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի տարածած՝ Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցանկում տեղ է գտել երկու բացթողում. չի նշվել, որ Վաչիկ Վարդանյանը սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լինելուց բացի, նաեւ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, նաեւ չի նշվել, որ Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլեւ նաեւ՝ աշխարհի առաջնության եւ աշխարհի ուսանողական առաջնության գավաթի բրոնզե մեդալակիր է:
«Կարծում ենք, որ մարզական լրագրողները լավագույնների օգտին քվեարկելիս, հաշվի կառնեն հայ սամբիստների նաեւ այս հաջողությունները», նշվում է ֆեդերացիայի հայտարարությունում:
Մրցաշրջան 2012-ում՝ հայ սամբիստների նվաճած մեդալների մանրամասն հաշվետվությունը տեղադրված է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի