11:06  ,  9 հոկտեմբերի, 2025

WTA-1000․ Արինա Սաբալենկան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը երրորդ շրջանում 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 15 րոպե։

Վուհանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News