Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ վիդեոխաղերի արտադրության ճապոնական Sega ընկերությունը կնքել են համագործակցության երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։
Համագործակցության նպատակներից է վիդեոխաղերի աշխարհի եւ Օլիմպիական խաղերի սիմվոլիկայի միավորումը։
Համագործակցության գլխավոր տարրերից կլինի ֆիլմերի եւ վիդեոխաղերի կապույտ ոզնի Սոնիկ հերոսը, որի հեղինակային իրավունքը պատկանում է Sega-ին։
Սոնիկը կլինի 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերի մասկոտներից մեկը։ Խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի
10:53 , 11 նոյեմբերի
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի