10:22 9 հոկտեմբերի, 2025Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ վիդեոխաղերի արտադրության ճապոնական Sega ընկերությունը կնքել են համագործակցության երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։
Համագործակցության նպատակներից է վիդեոխաղերի աշխարհի եւ Օլիմպիական խաղերի սիմվոլիկայի միավորումը։
Համագործակցության գլխավոր տարրերից կլինի ֆիլմերի եւ վիդեոխաղերի կապույտ ոզնի Սոնիկ հերոսը, որի հեղինակային իրավունքը պատկանում է Sega-ին։
Սոնիկը կլինի 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերի մասկոտներից մեկը։ Խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.