20:03  ,  4 հոկտեմբերի, 2025

«Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում 2:0 հաշվով պարտության մատնեց «Վեստ Հեմին»։ Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը եւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

«Արսենալը» 16 միավորով ընթացիկ առաջատարն է, «Վեստ Հեմը» նախավերջինն է՝ 4 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»։

Գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ու սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն։

«Սանդերլենդը» 11 միավորով 6-րդն է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ տեղում է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Դեքլան Ռայս, 38, Բուկայո Սակա, 67, 11մ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»՝ 2:0 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 8, Բենիամին Շեշկո, 31

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում