20:03 4 հոկտեմբերի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում 2:0 հաշվով պարտության մատնեց «Վեստ Հեմին»։ Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը եւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։
«Արսենալը» 16 միավորով ընթացիկ առաջատարն է, «Վեստ Հեմը» նախավերջինն է՝ 4 միավոր։
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»։
Գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ու սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն։
«Սանդերլենդը» 11 միավորով 6-րդն է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ տեղում է՝ 10 միավոր։
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 2:0 (տեսանյութ)
Դեքլան Ռայս, 38, Բուկայո Սակա, 67, 11մ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»՝ 2:0 (տեսանյութ)
Մեյսոն Մաունթ, 8, Բենիամին Շեշկո, 31
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.