17:59  ,  4 հոկտեմբերի, 2025

Սեւիկյանի առաջին գոլն «Ակրոնում» զրկեց «Զենիթին» հաղթանակից (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Սամարայում մրցեց Տոլյատիի «Ակրոնի» հետ եւ բաց թողեց հաղթանակը։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Զենիթի» բրազիլացի հարձակվող Պեդրոն։

36-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սեւիկյան, որն առաջին անգամ աչքի ընկավ նոր ակումբում։  

Գնդակը բրազիլացի պաշտպան Սանթոսից հայտնվեց դարպասում, սակայն արձանագրություններում գոլը գրանցվել է Սեւիկյանի հաշվին։

Ավելացված 5-րդ րոպեին «Ակրոնին» կարող էր հաղթանակ բերել ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Ձյուբան, սակայն նա վրիպեց։

«Զենիթը» 20 միավորով երկրորդն է, «Ակրոնը» 13-րդն է՝ 8 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ակրոն» - «Զենիթ»՝ 1:1

Էդգար Սեւիկյան, 36 - Պեդրո, 11

Չիրացրած 11մ՝ Արտյոմ Ձյուբա («Ակրոն»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում