15:25  ,  15 սեպտեմբերի, 2025

ԱԱ-2025․ Վազգեն Թեւանյանը պարտվեց մեկնարկում

Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը պարտվեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկում։

65 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտեց տաջիկ Աբդուլժամիդ Կուդիեւի հետ, որն առավելության հասավ 14։8 հաշվով։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից այսօր բրոնզե մեդալի համար կգոտեմարի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Ռոման Գիլիերմո Բրավո Յանգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում