11:20  ,  11 դեկտեմբերի, 2012

Վասիլի Ուտկին. Յուրա Մովսիսյանն ուժեղ ֆուտբոլիստ է եւ համապատասխանում է «Սպարտակին»

Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես Յուրա Մովսիսյանն իրեն կդրսեւորի «Սպարտակում», հայտարարել է «НТВ-Плюс» հեռուստաընկերության հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը: Երկրպագուները ռուս մեկնաբանին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը «Սպարտակ»:

«Չեմ ցանկանում խոսել գումարների մասին, քանի որ դա ոչ պաշտոնական տեղեկություն է: Յուրան ուժեղ ֆուտբոլիստ է եւ համապատասխանում է «Սպարտակին»: Իսկ թե ինչպես Մովսիսյանն իրեն կդրսեւորի «Սպարտակում», դա հնարավոր չէ կանխատեսել»,- Sports.ru կայքի էջում գրել է Ուտկինը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքական 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը 5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում