16:33  ,  25 օգոստոսի, 2025

Ասլանին հեռացավ «Ինտերից»

Ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանին Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերից» տեղափոխվեց «Տորինո», հաղորդում է թուրինյան ակումբի կայքը։

Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր 1,5 միլիոն եվրո վարձակալական վճարով։ Հաջորդ ամռանը «Տորինոն» հնարավորություն կունենա 12 միլիոն եվրոյով գնել Ասլանիի տրանսֆերային իրավունքը։

Անցած մրցաշրջանում Ասլանին մասնակցել է 39 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարե 3 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news