16:33 25 օգոստոսի, 2025Ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանին Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերից» տեղափոխվեց «Տորինո», հաղորդում է թուրինյան ակումբի կայքը։
Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր 1,5 միլիոն եվրո վարձակալական վճարով։ Հաջորդ ամռանը «Տորինոն» հնարավորություն կունենա 12 միլիոն եվրոյով գնել Ասլանիի տրանսֆերային իրավունքը։
Անցած մրցաշրջանում Ասլանին մասնակցել է 39 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարե 3 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.