Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սերբական «Ցրվենա Զվեզդան» Բելգրադում ընդունեց Կիպրոսի «Պաֆոսին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ)։
Արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Պաֆոսի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կոռեան։ 52-րդ րոպեին 11-մետրանոցից հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Պեպեն։
«Ցրվենա Զվեզդայի» միակ գոլը 58-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Բրունո Դուարտեն։
Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Օրվա մյուս հանդիպումներում հունգարական «Ֆերենցվարոշը» տանը 1:3 հաշվով պարտվեց «Ղարաբաղին» (Ադրբեջան), բելգիական «Բրյուգեն» Շոտլանդիայում 3:1 հաշվով հաղթեց «Գլազգո Ռեյնջերսին»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 26-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի