ՉԼ․ «Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի հետ պարտվեց «Պաֆոսին» (տեսանյութ)

01:13   20 օգոստոսի, 2025

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սերբական «Ցրվենա Զվեզդան» Բելգրադում ընդունեց Կիպրոսի «Պաֆոսին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ

Արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Պաֆոսի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կոռեան։ 52-րդ րոպեին 11-մետրանոցից հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Պեպեն։

«Ցրվենա Զվեզդայի» միակ գոլը 58-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Բրունո Դուարտեն։

Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Օրվա մյուս հանդիպումներում հունգարական «Ֆերենցվարոշը» տանը 1:3 հաշվով պարտվեց «Ղարաբաղին» (Ադրբեջան), բելգիական «Բրյուգեն» Շոտլանդիայում 3:1 հաշվով հաղթեց «Գլազգո Ռեյնջերսին»։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 26-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.