Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միգել Գուտիերեսը կատալոնական «Ժիրոնայից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն «Նապոլի», հաղորդում է իտալական ակումբի կայքը։
24-ամյա պաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։
Transfermarkt-ի տվյալներով՝ «Ժիրոնան» տրանսֆերից ստացել է 18 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Միգել Գուտիերեսը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Իսպանիայի հավաքականում նա մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի