22:17 19 օգոստոսի, 2025Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միգել Գուտիերեսը կատալոնական «Ժիրոնայից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն «Նապոլի», հաղորդում է իտալական ակումբի կայքը։
24-ամյա պաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։
Transfermarkt-ի տվյալներով՝ «Ժիրոնան» տրանսֆերից ստացել է 18 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Միգել Գուտիերեսը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Իսպանիայի հավաքականում նա մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.