14:06  ,  18 օգոստոսի, 2025

WTA-1000 Ցինցինատի․ Եզրափակիչի զույգը

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի երրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը եւ աշխարհի 9-րդ ռակետ, իտալացի Ժասմին Պաոլինին։

Կիսաեզրափակիչում Պաոլինին 2:1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Վերոնիկա Կուդերմետովային։ Շվյոնտեկը 2:0 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։

Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News