«Արարատ» ֆուտբոլային ակումբի ավագ, Հայաստանի հավաքի անդամ Գոռ Մալաքյանը կարիերան ավարտելու որոշում է կայացրել, փոխանցում է ակումբը:
31-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմում էր հանդես գալիս 2021 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել «Փյունիկում», «Ալաշկերտում», «Շիրակում», ուկրաինական «Ստալում» եւ «Արարատ-Արմենիայում», 18 հանդիպում անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Սիրելի ֆուտբոլասերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, քանի որ նոր փուլ է սկսում իմ կյանքում՝ մարզչական գործունեության մեջ: Կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր, քանի որ գիտակցաբար եմ եկել այս քայլին: Մաքուր և հանգիստ խղճով եմ հեռանում, որպես ֆուտբոլիստ, բայց վստահ ու համոզված եմ, որ մեծ հաղթանակները դեռ առջևում են»,- նշել է Գոռ Մալաքյանը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Գոռ Մալաքյանին նվիրվածության համար և մաղթում է հետագա հաջողություններ:
«Գոռ Մալաքյանի որոշումը մեզ համար անսպասելի էր, սակայն մենք հարգանքով ենք վերաբերվում այդ ընտրությանը և մաղթում ենք նրան հետագա հաջողություններ։ Գոռ Մալաքյանը «Արարատի» կազմում անցկացրել է չորս լիարժեք մրցաշրջան, այդ ընթացքում դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ և անսասան նվիրվածություն՝ արժանի կերպով կրելով թիմի ավագի թևկապը»,- ասել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի
15:55 , 9 հոկտեմբերի