22:01  ,  5 օգոստոսի, 2025

Մահացել է Չեմպիոնների լիգայի հաղթող Ժորժե Կոշտան

54 տարեկանում մահացել է «Պորտուի» նախկին ավագ, ակումբի մարզական տնօրեն Ժորժե Կոշտան, հաղորդում է պորտուգալական ակումբի կայքը։ 

Կոշտան մամուլի ներկայացուցիչների հետ ճեպազրույցից հետո եղել է ակումբի մարզաբազայում։ Նա դժգոհել է շոգից եւ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Կոշտան մահացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Ժորժե Կոշտան «Պորտուի» սան է, թիմի կազմում հանդես է եկել 1990-2005 թվականներին։ «Պորտուի» հետ նա դարձել է Պորտուգալիայի 8-ակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, հնգակի գավաթակիր, նվաճել է Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի գավաթները, Միջմայրցամաքային գավաթը։

«ՉՖՌ Կլուժի» գլխավոր մարզիչի պաշտոնում Կոշտան դարձել է 2012թ․ Ռումինիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում