09:08  ,  5 օգոստոսի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը 6:4, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ աշխարհի 34-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենի նկատմամբ։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 6:7 (8:10), 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 26-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինին։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News