09:08 5 օգոստոսի, 2025Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը 6:4, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ աշխարհի 34-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենի նկատմամբ։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 6:7 (8:10), 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 26-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինին։
Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.