23:33  ,  2 օգոստոսի, 2025

ՌՊԼ․ «Կրասնոդարը» պարտության մատնեց «Դինամոյին», Սպերցյանը գոլային փոխանցում կատարեց

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում մրցեց Մոսկվայի «Դինամոյի» հետ եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

Միակ գոլը 87-րդ խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Նա փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։

«Կրասնոդարը» 6 միավորով երրորդն է, «Դինամոն» 9-րդն է՝ 4 միավոր։ Առաջատարը «Լոկոմոտիվն» է՝ 9 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Կռիլյա Սովետովը» վաստակել է 7 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news