22:01  ,  26 հուլիսի, 2025

«Կրասնոդարը» պարտվեց «Լոկոմոտիվին», Սպերցյանը կատարեց գոլային փոխանցում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը։

«Կրասնոդարից» աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Մոզես Կոբնանը, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Լոկոմոտիվը» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Կրասնոդարն» ունի 3 միավոր եւ ընթացիկ չորրորդ տեղում է։

Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Կրասնոդար» - «Լոկոմոտիվ»՝ 1:2

Մոզես Կոբնան, 90+4 - Ալեքսեյ Բատրակով, 34, 11մ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում