09:02  ,  26 հուլիսի, 2025

Աշխարհի չեմպիոն Ռոդրիգո Դե Պոլը միացավ «Ինտեր Մայամիին»

Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվեց «Ինտեր Մայամի», հաղորդում են ակումբների կայքերը։

31-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն եվրո։

Ռոդրիգո Դե Պոլը 2021 թվականից էր հանդես գալիս «Աթլետիկոյում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Իսպանիայի անցած առաջնությունում Դե Պոլը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դե Պոլի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news