09:02 26 հուլիսի, 2025Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվեց «Ինտեր Մայամի», հաղորդում են ակումբների կայքերը։
31-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն եվրո։
Ռոդրիգո Դե Պոլը 2021 թվականից էր հանդես գալիս «Աթլետիկոյում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Իսպանիայի անցած առաջնությունում Դե Պոլը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Դե Պոլի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.