21:53  ,  24 հուլիսի, 2025

ԿԼ․ «Փյունիկը» հասավ հաղթանակի, «Արարատ-Արմենիան» խաղաց ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց հունգարական «Դյորի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ

22-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին։

66-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։

78-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Փյունիկի» սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը։

«Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։

Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Պատասխան հանդիպումները հուլիսի 31-ին են։

«Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» հաջորդ փուլում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի դեմ։

«Արարատ-Արմենիայի» եւ «Ունիվերսիտատեա Կլուժի» դիմակայության հաղթողը հաջորդ փուլում կմրցի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-ին եւ օգոստոսի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news