21:53 24 հուլիսի, 2025Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց հունգարական «Դյորի» հետ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ)։
22-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին։
66-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։
78-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Փյունիկի» սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը։
«Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։
Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
Պատասխան հանդիպումները հուլիսի 31-ին են։
«Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» հաջորդ փուլում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի դեմ։
«Արարատ-Արմենիայի» եւ «Ունիվերսիտատեա Կլուժի» դիմակայության հաղթողը հաջորդ փուլում կմրցի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։
Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-ին եւ օգոստոսի 14-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.