Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Լաս Վեգասում անցկացված Freestyle Chess Grand Slam Las Vegas շախմատային սուպերմրցաշարի (Ֆիշերի արագ շախմատ) հաղթողի կոչումը՝ վաստակելով նաեւ 200 հազար դոլար։
Եզրափակիչում հայ գրոսմայստերը երկու պարտիայում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Հանս Նիմանին։
Այս մրցաշարում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը երրորդ տեղի համար 1,5:0,5 հաշվով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ վաստակեց 100 հազար դոլար։
Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել Հիկարու Նակամուրային, կիսաեզրափակիչում՝ հնդիկ Արջուն Էրիգայիսիին։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի