21:36  ,  20 հուլիսի, 2025

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Պարի Նիժնի Նովգորոդին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Հյուրերի երրորդ գոլը 68-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ), որը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ։

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Պարի Նիժնի Նովգորոդ» - «Կրասնոդար»՝ 0:3

Դիեգո Կոստան, 40, Վիկտոր Ալեքսանդրով, 65 (ինքնագոլ), Էդուարդ Սպերցյան, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print