22:25  ,  10 հուլիսի, 2025

Կոնֆերենցիաների լիգա․ «Ուրարտուն» պարտվեց «Նեմանին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» ընդունեց բելառուսական «Նեման Գրոդնոյին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Երեւանյան թիմից աչքի ընկավ 22-ամյա հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենան հուլիսի 17-ին։

Առաջին փուլում հաջողության հասնելու դեպքում, երկրորդ փուլում «Ուրարտուի» մրցակիցը կլինի Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան»:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Ուրարտու» - «Նեման Գրոդնո»՝ 1:2 

Նիկոլաս Կալուկյան, 68 - Անտոն Սուչկով, 49, Պավել Սավիցկի, 54

Չիրացրած 11մ՝ Պավել Սավիցկի («Նեման Գրոդնո»), 48

Հեռացում՝ Գոռ Մատինյան («Ուրարտու», դարպասապահ), 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում