17:23  ,  3 հուլիսի, 2025

Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանի» մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը:

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվեց A խմբում, որտեղ մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո):

Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 26-31-ին Հյուսիսային Մակեդոնիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում