21:48  ,  2 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Ալկարասը երրորդ շրջանում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը 6:1, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 733-րդ ռակետ, բրիտանացի Օլիվեր Տարվետային։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 17 րոպե։

Երրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի եւ աշխարհի 125-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News